News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների մսնագիտական հանձնաժողովն ավարտել է նոր Սահմանադրության նախագծի առաջին մասի մշակումը: Հանձնաժողովի՝ նախօրեին կայացած նիստի արդյունքները ներկայացրել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 22-ին կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, ընտրվել է կառուցվածքային մոտեցումը: Ներկայումս գործող Սահմանադրության երկու մասերին նախագծում համապատասխաում է երեք մաս, որոնք վերաբերում է սահմանադրական կարգին, մարդու իրավունքներին, սոցիալական, մշակութային ոլորտներում օրինակարգության երաշխիքներից: Այսինքն, գործող Սահմանադրության 60 հոդվածներին, նոր նախագծում համապատասխանում են 86-ը: Ըստ Հարությունյանի, մյուս մասերի քննարկումները դեռ չեն իրականացվել:

Առաջին երեք գլուխների մշակմանը մասնակցել են գերմանացի 4 փորձագետներ: «Անձամբ ինձ համար դրանք ամենապատասխանատու գլուխներն են»,- ասել է Գագիկ Հարությունյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ