News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վենետիկյան հանձնաժողովի փորձագետները ծանոթացել են Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի առաջին երեք գլուխների վերջնական տարբերակին։

Ինչպես մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ավելի վաղ հիմնական փաստաթղթի կոնցեպցիան քննարկվել էր հանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ։ «Հիմա Վենետիկյան հանձնաժողովի փորձագետները սկսել են ուսումնասիրել Սահմանադրության նախագիծը բաժիններով։ Ավելի ուշ այն կներկայացվի լիագումար նիստում, սակայն երբ դա տեղի ունենա, հայտնի չէ»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 18-19-ը հանձնաժողովի 7 մասնագետներ նախագծի վերաբերյալ գրավոր կարծիք են ներկայացրել եւ հանդիպել են՝ դիտարկումների քննարկման համար։ Փորձագետների դիտարկումները վերաբերում էին ինչպես առանձին հոդվածների, այնպես էլ դրույթների։ Քննարկումները շարունակվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ