News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչը «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է Ռիգայում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի հետ նոր համաձայնության բանակցություններին եւ խոսել գործընկերության անդամ երկրների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների մասին։

Անդրադառնալով գագաթնաժողովի առաջին օրը համատեղ հայտարարության տեքստում Ղրմի անեքսիայի մասին ձեւակերպմանը Հայաստանի եւ Բելառուսի դեմ լինելու հանգամանքին՝ արտգործնախարարը նշեց, որ ցանկացած գագաթնաժողովում միշտ էլ լինում է դիրքորոշումների համաձայնեցման աշխատանք։ Բոլոր սկզբունքային դրույթները պետք է համաձայնեցվեն արտգոծնախարարների մակարդակով մայիսի 22-ին։

Հարցին, թե Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը չի ստեղծի արդյոք նախադեպ կովկասյան մյուս երկրների համար եւ չի վիրավորի արդյոք Թուրքիային, Ռինկեւիչը պատասխանել է. «Մենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն ենք տալիս մեր բոլոր գործընկերներին։ Բացի այդ, տվյալ հարցում մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Մենք վիզային ռեժիմի մեղմացման մասին խոսում ենք նաեւ Բելառուսի հետ, մեղմացման ոչ թե ազատականացման։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան եւ բոլոր պահանջները կատարեն, ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանց նման հնարավորություն չտալու համար։ Չէ՞ որ մենք անվիզա ռեժիմ ենք հաստատել Մոլդովայի հետ»։

Արտգործնախարարը խոսել է նաեւ Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի նախապատրաստության մասին՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է նաեւ հունվարին ԵՄ-Հայաստան խորհրդի ժամանակ։  «Մենք պատրաստ ենք նոր համաձայնագրի հարցով սկսել բանակցությունները Երեւանի հետ, որը հիմնված կլինի այն կետերի վրա, որոնք 2013թ. արդեն ունեինք Հայաստանի հետ։ Սակայն առանցքային տարբերությունն այն է լինելու, որ Հայաստանն այսուհետ ԵՏՄ անդամ է, եւ մենք միջոցներ կփնտրենք որպեսզի ԵՏՄ-ի առաջ Հայաստանի պարտավորությունները հակասության մեջ չմտնեն Եվրամիության որոշ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Ռինկեւիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ