News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Եղիազար Վոլոդիայի Ավագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ: Այս մասին NEWS.am-ը Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ Գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում էր Նելլիկ Հարությունյանը: Լրատվամիջոցները գրել էին, որ նա գնացել է արձակուրդ, որից չի վերադառնա:

Հիշեցնենք, որ Հարությունյանը 2 անգամ մասնակցել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին: Առաջին անգամ ընդգրկվել է մրցույթում հաղթած անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը մերժել էր ցուցակը՝ տալով բացասական եզրակացություն: 2-րդ անգամ արդեն նա չէր ընդգրկվել եռյակի ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ