News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջոցներով այս տարի եւս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցների շրջանավարտներն իրենց ավարտական խնջույքը կանեն Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Փարվանա» ռեստորանում։ Այս մասին այսօր՝ մայսի 22-ին, լրագրողներին ասաց Սամվել Ալեքսանյանը՝ նշելով, որ դա արդեն 10 տարվա ավանդույթ է։

Լրագրողների դիտարկմանը՝ թե դրանից քիչ առաջ նա հերթական անգամ պնդել էր, որ ինքը բիզնեսով չի զբաղվում, Ալեքսանյանը պատասխանեց, որ «Փարվանա» ռեստորանը ոչ թե իրեն է պատկանում, այլ հորեղբոր որդուն, որի անունը, սակայն, չցանկացավ նշել։

Սամվել Ալեքսանյանը հիշեց, որ վերջին զանգին բանաստեղծություն է ասել, խմել ու մեքենա վարել, բայց այսօրվա շրջանավարտներին խորհուրդ տվեց իր օրինակին չհետեւել։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ