News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր Վերջին զանգի օրը շատ չարություններ է արել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողներին ասաց վարչապետը՝ հիշելով, որ իրենք՝ Մխչյան գյուղի շրջանավարտները, 10 հոգով այդ օրը գնացել են Արտաշատ քաղաք՝ Վերջին զանգն այգում նշելու:

«Գնացինք Արտաշատ, այգի։ Աղջիկներին պաղպաղակ հյուսիրեցինք, շատ չարություններ արեցինք։ Դպրոցական տարիները յուրաքանչյուր անձի համար ամենաերջանիկ, ամենաանարատ, մաքուր անկեղծ տարիներն են, ոչ մի հոգս չունեինք: Հիմա երեխաներին նայում եմ՝ ազատ են,  կաշկանդված չեն, եւ ես համոզված եմ, որ նրանք են մեր ապագան, եւ շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման ապագա»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ դպրոցում շատ լավ է սովորել, սիրել է մաթեմատիկա առարկան:

Տպել
Ամենաշատ