Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագրի ամփոփ տեքստը հավանության է արժանացել մասնակիցների կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս մասին հայտարարել է Սլովենիայի վարչապետ Միրոսլավ Ցերարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գագաթնաժողովի հռչակագիրը Վրաստանի եւ Ուկրաինայի համար անվիզա ռեժիմ չի նախատեսում։