News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաջնորդները երեկ Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ ընդունել են «Արեւելյան գործընկերության» վերաբերյալ հայտարարություն` հաստատելով վերջինիս ռազմավարական կարեւորությունը:

«ԵԺԿ -ն ձգտում է մեր արեւելյան հարեւանության անվտանգության եւ զարգացման ապահովմանը: Արեւելյան գործընկերության նախորդ գագաթնաժողովից ի վեր մենք նշանակալի ջանքեր ենք ներդրել Արեւելյան գործընկերության ծրագիրը ամրապնդելու գործում: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երեք արեւելյան հարեւան պետությունները սկսել են դրա ներդրումը, որն արդեն հստակ օգուտներ է ընձեռել մարդկանց»,- ընդգծել է Ժոզեֆ Դոլը, հայտնում են ԵԺԿ մամուլի ծառայությունից:

«ԵԺԿ-ն Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին սատարելու հստակ ուղերձ հղեց Ռիգայում. այս երկները եվրաինտեգրումը իրենց արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություն են հռչակել: Նրանք իրենց եվրոպամետ հավականությունների համար թանկ են վճարում, մասնավորապես ՝ իրենց ինքնիշխանության եւ անվտանգության հաշվին: Այսպիսով, ԵԺԿ-ն մեծ աջակցությունն է ցուցաբերում Ուկրաինայում, Մոլդովայում եւ Վրաստանում եվրոպական հեռանկարի հարցում եւ քաջալերում է այդ երկրների կառավարություններին արագացնել անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը՝ հավատարիմ մնալու ընդհանուր սկզբունքներին եւ արժեքներին, ինչպիսիք են ժողովրդարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ուժեղ եւ անկախ դատական համակարգը, մարդու իրավունքների եւ լավ կառավարման հանդեպ հարգանքը: Հանդիպման ընթացքում ԵԺԿ առաջնորդները գոհունակություն հայտնեցին Մոլդովայի հանրապետությունում առանց վիզայի ռեժիմի ներդրման գործընթացը բարեհաջող իրականացնելու վերաբերյալ՝ շեշտելով Ուկրաինայում եւ Վրաստանում առանց վիզայի ճամփորդելու ծրագրի առաջադրման կարեւորությունը: Սա հավելյալ խթան կհանդիսանա ժողովրդավարական փոխակերպումների համար եւ կհեշտացնի մարդկային շփումները: Կարեւոր է, որ Հայաստանը շարունակի հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին ՝ ամրաապնդելով ԵՄ-Հայաստան համագործակցությունը: ԵՄ-ն պետք է որոնի հետագա երկկողմ հարաբերությունների շրջանակները այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լավ կառավարումը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, գործընկերության շարժունության եւ վիզայի դյուրինացման եւ վերագործարկման համաձայնագրերերի իրականացումը»,- ընդգծել է նախագահ Դոլը:

Նախագահ Դոլը հանդիպել է նաեւ Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում տիրող իրավիճակը: Նա շեշտել է, որ ԵԺԿ-ն իր աջակցությունն է հայտնում բելառուսական ընդդիմությանը եւ քաղաքացիական հասարակությանը: Չնայած Բելառուսի հանդեպ աճող միջազգային հետաքրքրությանը՝ ԵԺԿ-ն հավատարիմ է մնում իր մոտեցմանը, ըստ որի ՝ ցանկացած նոր իրական նախաձեռնության նախապայմանն է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ այս տարվա վերջում ազատ եւ արդար ընտրությունների իրականացումը :

Նշենք, որ հայկական պատվիրակությունը հաստատել է հայտարարությունը որոշակի վերապահումներով մի քանի պարբերություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ