Մինչեւ 2040թ. Սաուդյան Արաբիան կարող է հրաժարվել էլեկտրականություն ստանալու համար նավթ օգտագործելուց, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով նավթի նախարար Ալ Նաիմիին։
Նրա կարծիքով՝ այդ ժամանակ երկիրը անցում կկատարի արեւի եւ հողմային էներգիայի, գրում է Gazeta-ն։
Պաշտոնյան հույս է հայտնել, որ ապագայում թագավորությունը կսկսի արտահանել ոչ թե օգտակար հանածոներ, այլ էլեկտրաէներգիա։