News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կարապետյանի եղբայրների հետ ջերմ հարաբերություններ ունի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սահմանամերձ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը: Հարցին, թե կառավարության նախորդ նիստում «որոշ քաղաքական ուժեր և գործիչներ են ուզում, որ կառավարությունը ձախողվի» արտահայտությունն ո՞ւմ էր վերաբերում, մասնավորապես, մամուլում շրջանառվում է, որ դա Կարեն Կարապետյանին է վերաբերվում, վարչապետն այսպես արձագանքեց. «Ինչպես գիտեք, ես մի քանի առիթով հայտարարել եմ, որ առաջիկայում երկրում խոշոր տնտեսական նախագծեր են կյանքի կոչվելու: Նշեմ, որ դրանցից մի քանիսը հենց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ են իրականացվելու»:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Կարապետյանների ագզանվեր գործունեությունը՝ հավելելով, որ ջերմ հարաբերություններ ունի նրանց հետ եւ իր խոսքը ամենեւին էլ Կարեն Կարապետյանին չի վերաբերում:

Տպել
Ամենաշատ