News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Եվրամիությունը մտադիր են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի նաեւ պարտավորությունները այլ ինտեգրացիոն պրոցեսներում: Այդ մասին Ռիգայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վերահաստատվեց այն, ինչի մասին ասվել էր դեռ հունվարի 20-ին՝ Հայաստան - Եվրամիություն խորհրդի նիստի ժամանակ, որ մենք մտադիր ենք՝ Հայաստանը եւ Եվրամիությունը, շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի նաեւ պարտավորությունները այլ ինտեգրացիոն պրոցեսներում:

Եվ այսօր Հռչակագրում էլ դրա մասին է խոսվում, որ այն գործընթացը, որը մենք սկսել էինք Եվրամիության հետ դեռ նոյեմբեր ամսին՝ այդպես կոչված խորհրդատվությունները, ինչու խորհրդատվություններ, այլ ոչ թե բանակցություններ՝ որովհետեւ Եվրոպական միության բանակցող թիմը չուներ մանդատ, եւ հիմա պարզ է դառնում, որ այդ խորհրդատվությունները մենք եզրափակեցինք մարտ ամսին եւ եկանք ընդհանուր հասկացողության, որ պետք է շուտով բանակցություններ սկսենք, եւ դրա մասին նաեւ արտացոլվեց ընդհանուր Հռչակագրում: Եվ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտակա ժամանակ Եվրամիության խորհուրդը կվերահաստատի կամ կհաստատի այդ մանդատը բանակցող թիմի համար, եւ դրանից հետո մենք կսկսենք բանակցություններ՝ մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ՝ մեր հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման եւ զարգացման:

Բացի դրանից, այս Հռչակագրում նշվեց եւս մեկ կարեւոր ուղղություն՝ դա շարժունակության բնագավառն է: Մենք կարեւորություն ենք տալիս այդ ուղղությանը, եւ արդեն Հռչակագրում նշվեց, որ մոտակա ժամանակ կսկսվի վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսությունը»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, խոսքը գնում է նրա մասին, որ ռեադմիսիայի, այսինքն՝ հետընդունման եւ նաեւ վիզային ռեժիմի դյուրացման այդ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրամիության հետ եւ որոնք ուժի մեջ մտան հունվար ամսին 2014 թվականի, դրանք ճանապարհ բացեցին, որպեսզի նոր գործընթաց մեկնարկի, նոր գործընթաց, որը տանելու է դեպի վիզային ռեժիմի, արտոնագրային ռեժիմի ազատականացում: «Խոսքը գնում է հենց նրա մասին, որ Հայաստանի քաղաքացիները ազատված կլինեն Եվրամիություն վիզաների եւ արտոնագրերի պահանջից:

Մենք շարունակել ենք մեր բանակցությունները եւ շփումները նաեւ ոլորտային բնագավառներում համագործակցության մասին, որոշ ոլորտային համագործակցության մասին նշում կա նաեւ Հռչակագրի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ դա լինի Horizon 2020 ծրագրի հետ կապված, որը կապված է գիտության հետազոտությունների բնագավառին, նաեւ խոսքը գնում է ձեռնարկատիրությունների խրախուսման, հատկապես՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների, նաեւ ավիացիայի բնագավառում եւ այլ բնագավառներում:

Այսինքն՝ այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք»,- նշել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ