Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդգար Ծ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2014 թվականի նոյեմբերի 18-ին ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության Մալաթիայի բաժնի շենքում երկու քննիչ ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: