News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը եւ կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն այցելել են Թուզլա թաղամասի հայկական «Քամփ Արմեն» որբանոցը, որը քանդման վտանգի տակ է։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Քամփ Արմեն» որբանոցում հերթապահող հայերի հետ հանդիպման ժամանակ Գյուրսել Թեքինը եւ Սեզգին Թանրըքուլուն դատապարտել են հայկական որբանոցը քանդելու նախաձեռնությունն ու անհանգստություն ու զարմանք հայտնել, որ հայկական որբանոցի սեփականության վկայականը հանձնվել է անհատի ու շատ արագ-արագ ձեռքից ձեռք է անցել։

«Երբ մենք գանք իշխանության, ինչպես այս տարածքը, այնպես էլ մյուս բռնազավթված տարածքները հետ են վերադարձվելու տերերին ամենակարճ ժամկետներում»,-ասել է Գյուրսել Թեքինը։

Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։

Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ