News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գրասենյակում հնչող բնության ձայներն օգնում են բարելավել աշխատակիցների տրամադրությունն ու բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Այսպիսին են անցկացված հետազոտության արդյունքները: Ներկայում գրասենյակի մեծ մասում բաց նախագծում է կիրառվում, ինչն ամբողջությամբ բացառում է աշխատավայրի ձայնամեկուսացումը: Մարդիկ մշտապես աղմուկի ազդեցության են ենթարկվում:

Ըստ Meddaily-ի, գիտնականները կոչ են անում աղմուկի քողարկման յուրահատուկ համակարգ օգտագործել, որը թույլ կտա բարելավել կոգնիտիվ ունակություններն ու առանձին խոսելու հնարավորություն կընձեռի: Մասնագետները փորձարկել են բնության ձայները (ջրի ձայնը):

Պարզվել է, որ լեռնային գետի ձայնը պարտադրող չէ եւ չի շեղում աշխատանքից: Դա այլ ձայները քողարկելու հրաշալի միջոց է: Ի դեպ, այս մեթոդը կարելի է օգտագործել ոչ միայն գրասենյակային միջավարյում, այլ նաեւ, օրինակ, հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ