News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` մայիսի 22–ին, 13-րդ հարկից ընկած Յաշա Մ.-ին վերջերս էին հեռացրել աշխատանքից, քանի որ թոշակի պետք է անցներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին նրա հարևանները. «Հնարավոր է` գործից հանել են, դա է ծանր տարել, դե 60–նն անց էր, պետք է թոշակի անցներ, երևի չի հարմարվել»:

Հարևանների խոսքով` Յաշայ Մ-ի կինը վատառողջ էր, և նրա վիճակն ավելի էր բարդացել վերջին 1 տարվա ընթացքում: Ապրում էր կնոջ, տղայի ու հարսի հետ, որոնց հետ լավ հարաբերությունների մեջ էր. «Կնոջ վիճակն այս տարի ավելի վատացավ, քանի որ 1 տարվա մեջ կորցրեց քույրերին ու եղբայրներին, շատ ծանր էր տանում: Նա կնոջն  արտակարգ պահում էր, շենքում բոլորը սիրում էին նրան: Երկու տղա ունի, մեկն իրենց հետ է ապրում, մյուսն էլ Գերմանիայում: Երկար ժամանակ այս շենքում են ապրում, դրանից առաջ Ռուսաստանում են ապրել: Խելոք ու անշառ մարդ էր, չգիտենք, թե ինչի է այդ քայլին գնացել: Այնքան բարի մարդ էր, որ իրեն ցած նետելուց մտածել ա, որ շենքի հետևի մասի ննջասենյակի պատշգամբից նետվի, որ հանկարծ շենքի բակում ինչ-որ մեկը չտեսնի ու վախենա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը մայիսի 22-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքից քաղաքացի է ընկել ու մահացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ