News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսք» գազատարի գործարկումը ամենայն հավանականությամբ պետք է ակնկալել 2017թ.-ից հետո։ Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում  հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը։

Դեսպանի խոսքով՝ Թուրքիան եւ Ռուսաստանը դեռեւս չեն հասել նախագծի մեկնարկի փուլին։ «Հավանաբար այսօր ճիշտ չի լինի 2016թ. կամ 2017թ. նշել որպես դրա գործարկման ամսաթիվ։ Իմ կարծիքով, եթե մենք կարողանանք իրականացնել այդ նախագիծը, ապա դա Թուրքիայի եւ Ռուսաստանի համար մեծ հաղթանակ կլինի։ Մեր երկրները շարունակում են շփումները այդ հարցով»,- հայտարարել է Յարդըմը։

Նա նաեւ նշել է, որ այս պահին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ նախագծի շուրջ պարտավորեցնող պայմանագիր չի ստորագրվել։ «Սակայն թե՛ ռուսական, թե՛ թուրքական կողմը ձգտում եւ ցանկություն ունեն կյանքի կոչել «Թուրքական հոսք» նակագիծը»,- նշել է դեսպանը։

Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ «Թուրքական հոսքի» շահագործումը պլանավորված է 2016թ. դեկտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ