Մոսկվայում կայանալու են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մայիսի 25-ին բանակցություններ կվարի Սերգեյ Լավրովի հետ։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտնել էր հանդիպման մասին, նշել, որ քննարկելու են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը։