Եվրոպայից մթերքների ներկրման վրա դրված սահմանափակումները հանելը կախված կլինի Եվրամիության գործողություներից եւ Ռուսաստանի ազգային շահերից: Այս մասին «Վեստի վ սուբոտու» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Մենք այդ որոշումները կկայացնենք՝ մեր ազգային շահերից ելնելով: Ինչու՞: Որովհետեւ մեզ այդ պատասխան քայլին դիմելու ստիպեցին մեր հարեւանների գործողությունները»,- փոխանցում է Մեդվեդեւի խոսքը Gazeta-ն:
Ռուս վարչապետը նաեւ հավելել է, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների շրջանում իրենք կարողացել են բավական լուրջ ներքին պոտենցիալ կուտակել: