Մասիսի Այնթապ գյուղում 83-ամյա կնոջը մահացած են գտել իր տան լոգարանում:
NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 22-ին Այնթապի 7-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել են Եվգենիա Թ.-ն: Նա իր տան լոգարանում խեղդվել էր շմոլ գազից թունավորման հետեւանքով: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: