News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահի, բայց ոչ Ադրբեջանի պատվիրակության հետ, վկայում է Բեռլինի եւ Բաքվի միջեւ լարված հարաբերությունների մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները:

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ Գերմանիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները մոտ մեկ տարի է՝ լարված են: Ադրբեջանը մի քանի անգամ Գերմանիային մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ, մասնավորապես այն բանից հետո, երբ Բեռլինում մարդու իրավունքների հարցով քննարկում կայացավ:

Բացի այդ, Ադրբեջանը դժգոհ է Բեռլինում տեղակայված «Արտաքին կապերի եվրոպական խորհուրդ» (ECFR) կազմակերպության կողմից իր հասցեին հնչեցրած քննադատություններից: Բաքուն այդ կազմակերպությանը մեղադրում է հայկական լոբբիին աջակցելու մեջ:

«Փորձագիտական շրջանակներում լավ են հիշում նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների հարցով գերմանական կողմի հայտարարություններին տված Բաքվի արձագանքը: Վերջինս կոշտ արձագանք տվեց եւ անգամ հանեց գերմանական ընկերություններին նավթային տենդերներից: Մեկ խոսքով ասած՝ Գերմանիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները երբեք լավ չեն եղել, եւ Ռիգայի գագաթնաժողովում ուղղակի խտացել էին: Եվրոպայում հասկանում են, որ Ադրբեջանի վարքը հիմնված է բոյկոտի եւ շանտաժի վրա, եւ այնպիսի ազդեցիկ երկիր, ինչպիսին Գերմանիան է, կարող է ոչ ուղղակի քայլերով դա շատ ուղղակի հասկացնել տալ»,- նշեց Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ