News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ից հետո էլ համաշխարհային մամուլի էջերում հայտնվում են հրապարակումներ հայերի եւ 1915 թվականի իրադարձությւոնների մասին։ Հերթական հոդվածը պատրաստել է «Vatican Insider» պարբերականը։ Իտալական հայտնի «La Stampa»-ում հայտնված հոդվածում խոսվում է վերջին դեպքի մասին, որը մեծ արձագանք է ունեցել ողջ աշխարհի հայերի շրջանում։ Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դերսիմ քաղաքում 12 ծպտյալ հայեր որոշեցին բաց մկտրվել, մինչ նրանց ծնողներն ու պապերը մեկ դար ստիպված էին թաքցնել իրենց ինքնությունը։

Հոդվածում ասվում է. «12 հայեր Դերսիմից (ներկայիս Թունջելի նահանգի հին անվանումն է) ընդունեցին իրենց մկրտությունը Ստամբուլի հայկական եկեղեցում։ Նրանք ծագումով այն ընտանիքներից են, որոնք 1915թ. Ցեղասպանությունից հետո թաքցնում էին իրենց հայկական եւ քրիստոնեական ծագումը, շուր մեկ դար։ Այժմ նրանք որոշեցին հաղթել նախապաշարմունքներին եւ վերագտնել իրենց ինքնությունը։

Մկրտությանը նախորդել էր կատեխիզիսի եւ քիստոնեական դավանանքի ուսուցման վեց ամիսը։ Նույն այդ արարողությանը հոգեւորականները քրիստոնեական պսկադրությամբ ամուսնացրել են երկու զույգի։ Մկտրված եւ ամուսնացածներից մեկը Հովհաննես Մինասն է։ Նրա խոսքով, ինքը ցանկանում էր իրագործել ծնողների եւ պապերի առջեւ իր բարոյական պարտքը։ «Սա երջանիկ օր է ինձ համար։ Մենք երբեք չենք մոռացել մեր կրոնը, իսկ այժմ կարող ենք ազատ ապրել»,- ասել է նա Ստամբուլի հայկական «Ակոս» թերթին։

Մինչեւ 1915 թվականը Դերսիմի բնակչության երրորդ մասը հայեր էին։ Նրանք բարձր մշակույթի կրողներ էին, բազմաթիվ գյուղերից յուրաքանչյուրում եկեղեցի եւ ծխական դպրոց կար։ Ցեղասպանությունն այդ հողից ջնջեց ոչ միայն հայ բնակչությանը, այլեւ նրանց մասին հիշեցնող ճարտարապետությունը։

Այդուհանդերձ, որոշ ընտանիքների հաջողվել էր փրկվել եւ վերադառնալ՝ թեեւ թաքցնելով իրենց կրոնական եւ մշակութային պատկանելությունը։ Դերսիմում նաեւ բազում ալեւիներ են ապրել, որոնք դարերով խառնվել են հայերին։ Շատ ալեւիներ հիշում էին իրենց հայկական արմատների մասին եւ պահել էին կապը իրենց ցեղի այն ճյուղերի հետ, որոնք հայ կամ ալեւի էին մնացել։

Շատերն այժմ վերադառնում են արմատներին, այս կամ այն չափով պաշտոնապես։ Դիարբեքիրի հայերը, որոնք Ցեղասպանության ժամանակ կրոնափոխ են եղել, այժմ երկու անուն ունեն՝ պաշտոնական, իսլամականը եւ այն, որը կապում է արմատներին։ Իրենց արմատներին վերադարձածների ծնողները լավ գիտեին, որ իրենք հայեր են, բայց թաքցնում էին, քանի որ «հայ» բառը տաբու էր։

Հասկանալի է, թե ինչու, եթե այսօր էլ Ցեղասպանության ժխտման քարոզչության մեջ, դպրոցական դասագրքերում հայերին նկարագրում են որպես դավաճանների»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ