News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բելգիայի ՆԳ նախարար Յան Ժամբոնի եւ Փախստականների եւ միգրացիայի հարցերի պետական քարտուղար Թեո Ֆրանկենի խնդրանքով Ներքին գործերի դաշնային նախարարությունը հայց է ներկայացրել թուրքական ծագմամբ սոցիալիստ-պատգամավոր Էմիր Քիրի դեմ՝ ինքնաթիռում խռովություն հրահրելու համար:

Ըստ «La Libre» պարբերականի, պատգամավորը, որը մինչ այդ երկրում սկանդալ էր հրահրել Հայոց ցեղասպանության ժխտման կապակցությամբ, Մարոկկոյի Կասաբլանկա քաղաք ուղեւորվող ինքնաթիռում փորձել է խանգարել Նիգերիայի քաղաքացուհու արտաքսմանը:

Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, Էմիր Քիրը խոստովանել է, որ միջամտել է խոսակցությանը, սակայն վստահեցրել է, որ իրեն մեղադրելու առիթ չկա:

Հիշեցնենք, որ Սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր Էմիր Քիրը եւ թուրքական ծագմամբ մի քանի այլ պատգամավորներ Բելգիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին լռության րոպեի ժամանակ բացակայել էին դահլիճից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ