News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ին N զորամասում տեղի ունեցած միջադեպի հետ կապված նոր մանրամասներ հայտնի չեն եւ դրանք հայտնի դառնալուն պես անպայման կտեղադրվեն Պաշտպանության նախարարության կայքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը: Նա հավելեց, որ այժմ գլխավոր դատախազության վերահսկողությամբ ընթանում է դատաբժշկական, դատափորձագիտական քննություն:

Քննություն է ընթանում նաեւ հուլիսի 27-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում զոհված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան դեպքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այսօր՝օգոստոսի 3-ին, Պողոսյանի հավաստմամբ, «որոշ ճշտումներ են արվել»: «Կան կասկածյալներ, որոնք ընդամենը կասկածյալ են, խառնված են եղել այդ գործում: Բայց թե ի՞նչ կարգավիճակում, դա որոշակի չէ, դրա համար չեմ կարող ասել: Միայն քննչական վարչությունը կարող է տալ նման տեղեկություն»,- ասաց պատասխանատուն:  Արտակ Նազարյանի գործով Քրեական գործի նախաքննությունը վարում են ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորի քննչական բաժանմունքի քննիչները, իսկ դատախազության հսկողությունն իրականացնում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:

Նշենք, որ պաշտոնական վարկածով՝ Արտակ Նազարյանն ինքնասպանություն էր գործել, թեեւ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր կան: Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 28-ին, Մարտունու N զորամասում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել էին հինգ զինվոր եւ մեկ սպա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ