News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Մուցք գյուղում այս տարի շրջանավարտ եւ Վերջին զանգի միջոցառում չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Դրաստամատ Նավասարդյանը:

«Գյուղի դպրոցում ընդամենը 8 աշակերտ կա, բայց այս տարի շրջանավարտ չենք ունեցել: Դասարաններում տարբեր թվով աշակերտներ են սովորում, դասարան ունենք, որ 3 հոգի են, դասարան ունենք` ընդհանրապես աշակերտ չկա: Հիմնականում դասարանները կոմպլեկտավորվում են»,-ասաց գյուղապետը:

Մուցքի գյուղապետը նշեց, որ հաջորդ տարի 3 երեխա է առաջին դասարան գնալու:

Արարատի մարզի Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս տարի 4 շրջանավարտ են ունեցել՝  2 աղջիկ, 2 տղա:

«Վերջին զանգի միջոցառում կազմակերպել էին երեխաները, մենք էլ մասնակցեցինք, ծաղիկներ ու դրամական նվերներն էինք տարել մեր շրջանավարտներին»,-ասաց գյուղապետը:

Նրա խոսքով Վերջին զանգի միջոցառումից հետո խնջույք չի եղել, շրջանավարտները տուն են գնացել՝ հարազատների հետ օրը նշելու:

Նարեկի հայանքապետը, սակայն, նշեց, որ իրենց դպրոցում 127 աշակերտ կա, առաջին դասարանցիներն էլ 23 հոգի են:

«Բնակչության թիվը գնալով ավելանում է, այս տարի նույնիսկ մանկապարտեզում տեղ չկար երեխաների համար: Հետագա տարիներին ավելի շատ շրջանավարտներ կունենանք»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ