News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում 9-րդ դասարանի աշակերտն ընկել է Փամբակ գետը եւ լողալով անցել մյուս ափ. տուժածին գետի հակառակ ափ տեղափոխելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի թիվ 12 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ 2001 թ. ծնված Ժ. Ռ.-ը էքսկուրսիայի ժամանակ ընկել է Փամբակ գետը, լողալով անցել մյուս ափ եւ չի կարողացել հետ լողալ:

Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ