News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուկրաինական Սլավուտիչի քաղաքային խորհրդի պատգամավոր Անատոլի Գլադչենկոյի վրա հարձակման հետաքննության շրջանակում հետախուզում է հայտարարվել Հայաստանի քաղաքացի Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ:

ՆԳՆ Կիեւի մարզային բաժանմունքի մամուլի ծառայության փոխանցմամբ, միջոցներ են ձեռնարկվում՝ կասկածյալի գտնվելու վայրը պարզելու եւ նրան ձերբակալելու ուղղությամբ:

«Սլավուտիչ քաղաքի փողոցներից մեկում երկու անհայտ անձիք կանգնեցրել են տեղական խորհրդի պատգամավորին եւ նրա եղբորն ու սկսել վիճել նրանց հետ: Սկանդալի ժամանակ տղամարդկանցից մեկը տրավմատիկ ատրճանակից երկու անգամ կրակել է 32-ամյա պատգամավորի գլխին, ինչից հետո տղամարդիկ նստել են ավտոմեքենան եւ մեկնել անհայտ ուղղությամբ»,- ասված է իրավապահների հաղորդագրությունում:

Գլխի հրազենային վիրավորումով եւ գլխուղեղի ցնցմամբ տուժածը տեղափոխվել է Կիեւի շրջանային հիվանդանոց: Բժիշկների խոսքով, նրա առողջական վիճակը բավարար է:

Փաստի առիթով ոստիկանության Սլավուտիչի քաղաքային բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 296 հոդվածի 4-րդ մասով (հրազենի կամ սառը զենքի կամ այլ առարկայի կիրառմամբ իրականացված խուլիգանություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ