News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը պատկերացում չունի, թե ով կարող էր մահափորձ կատարել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ։

«25 տարի առաջ թուրքերն էլ են Սուրիկի վրա մահափորձ կատարել, ի՞նչ զարմանալու բան կա։ Հազար անգամ հարցրել եք։ Չգիտենք՝ ով ա, Նաստրադամուս, բախտագուշակ չենք»,- այսօր՝ մայիսի 24-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին 2015թ. մայիսի 20-ին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը՝ հավելելով, որ տուժողներ չկան: Ժամեր անց Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ