News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունիսի 2-ին Յակուտսկում Հայկական մշակութային կենտրոնի շենքը: Այս օրերին ներքին հարդարման վերջին աշխատանքներն են իրականացվում:

«Երկրամաս» պարբերականի փոխանցմամբ, կենտրոնի բացման արարողությանը Հայաստանից պաշտոնական պատվիրակություն կմասնակցի՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Տեղի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանի խոսքով, մշակութային կենտրոնի հիմնական խնդիրներից մեկը կրթությունն է: Այստեղ ուսուցանելու են հայերեն, ռուսերեն եւ յակուտերեն: Ընդհանուր առմամբ, Հայկական մշակութային կենտրոնում 12 մարդ է աշխատելու: Բացման արարողության ժամանակ կենտրոնում մեծ համերգ է կայանալու՝ հայկական, յակուտական եւ ռուսական մշակութային խմբերի մասնակցությամբ:

Հավելենք, որ մշակութային կենտրոնը կառուցել են նույնպես վերջերս բացված Հայ առաքելական Սուրբ Կարապետ եկեղեցու հարեւանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ