News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկու Կորեաների միավորմանն աջակցող կանանց միջազգային երթի մասնակիցները մայիսի 24-ին ավտոբուսով Հյուսիսային Կորեայից անցել են Հարավային Կորեայի տարածք:

Երթի մասնակիցների թվում են եղել 15 երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Զիմբաբվեի, Կոլումբիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ճապոնիայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, իռլանդուհի Մեյրիդ Մագուայերը ողբերգություն է անվանել կորեական ժողովրդի՝ 70 տարի շարունակվող բաժանումը: «Հարկավոր է քաղաքական կամք դրսեւորել՝ մեկ պետությունում ապրելու՝ կորեացի ժողովրդի ցանկության իրականացման համար: Եկել է խաղաղության պայմանագիր կնքելու ժամանակը՝ 1950-53 թվականների Կորեական պատերազմի ավարտին ստորագրված ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագրի փոխարեն»,- ընդգծել է Մեյրիդ Մագուայերը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Հարավային Կորեա անցնելուց առաջ կանայք այցելել են ապառազմականացված գոտու Փհանմունջոմի անցակետ, որտեղ 1953 թվականին կնքվել է հրադադարի մասին համաձայնագիրը: Այստեղ նրանք տեղեկացրել են, որ ցանկանում են ապառազմականացված գոտին հատել հենց մայիսի 24-ին, երբ նշվում է Հանուն խաղաղության եւ զինաթափման կանանց համերաշխության միջազգային օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ