News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «ВКонтакте» սոցիական ցանցում պաշտոնական էջ ունի: Սուրբ Զատկի նշանակության մասին այստեղ արված գրառումը «տրոլինգի են ենթարկել» Ալլահին կամ սատանային նվիրված մեկնաբանություններով, ինչպես նաեւ պատրիարքի շարասյան պատճառով երթեւեկությունը փակելու առիթով պահանջներով:

Բլոգը բացվել էր Սլավոնական գրերի օրվա առիթով:

Ակնարկը գրելու պահին պատրիարքի էջում 13 գրառում եւ ավելի քան 6.000 բաժանորդ է եղել: Զատկի նշանակության՝ որպես չարի հանդեպ բարու հաղթանակի մասին գրառման մեկնաբանությունների թիվը հասնում է հազարի:

Օգտվելով մոդերացիայի բացակայությունից՝ օգտատերերը քննարկում են, թե աստվածներից ով է ավելի ուժեղ («Այնուր, իհարկե Հիսուսն ավելի ուժեղ է: Ալլահին հորինել են, իսկ Հիսուսն իսկապես ապրել է»), կրոնական թեմատիկայով տարբեր նկարներ են հրապարակում, հանդես են գալիս աթեիզմի օգտին կամ պարզապես հայհոյում են:

«Ահա ժողովրդի իրական վերաբերմունքը Ձեր հանդեպ: Դա Լեւադակենտրոն չէ, այլ ճշմարտություն, չնայած դժվար թե Դուք ծանոթ եք այդ հասկացությանը»,- օգտատերերից մեկի գրառումն է մեջբերում NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ