Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի նստավայր Բեյլվյուի ուղղությամբ: Այս մասին գրում է Berliner Zeitung-ը:
Ոստիկանությունը ձերբակալել է 50-ամյա տղամարդուն, որը փորձել է հեծանիվով փախուստի դիմել դեպքի վայրից՝ նախապես ցանկապատի վրայով քաղաքական պահանջներ պարունակող թռուցիկներ նետելով:
Ըստ Gazeta-ի, կրակն արագորեն մարել են: Լուրջ վնասներ չկան: