News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ի երեկոյան սակրավորները պայթեցրել են շուտեփուկ սարքը, որը հայտնաբերվել է ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ: Ինչպես հաղորդում է foxnews.com-ը, մեկ մարդ ձերբակալվել է:,

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ ուղեւորվում էին Կապիտոլիումի արեւմտյան ճակատ՝ ներկա լինելու Հիշողության օրվան նվիրված ամենամյա համերգին:

Տեղի ժամանակով երեկոյան ժամը 5-ին ոստիկանական պարեկային ծառայության աշխատակիցները «կասկածելի մեքենա» են նկատել, որը կայանված է եղել Կապիտոլիումի արեւմտյան մասում: Հետագա հետաքննությունը ցույց է տվել, որ մեքենայում, որից ուժեղ բենզինի հոտ է եկել, շուտեփուկ է գտնվում:

Սակրավորներ են կանչել մեքենայի մոտ: Ոստիկանությունը փակել է շենքին հարակից փողոցները: Շուտեփուկը դուրս է բերվել մեքենայից եւ պայթեցվել:

«Քննիչները հաշվարկել են, որ շուտեփուկը կարող է օգտագործվել որպես իրական պայթուցիկ սարք»,-հայտնել են անվտանգության ծառայությունից: Բանն այն է, ԱՄՆ-ում վերջին մի քանի ահաբեկչությունները կատարվել են շուտեփուկների կիրառմամբ, մասնավորապես 2013-ին Բոսթոնի մարաթոնի ժամանակ Ցարնաեւ եղբայրների կողմից հարձակման ժամանակ, երբ մահացել էր 3, վիրավորվել 260 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ