Մայիսի 24-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 40-րդ կմ-ում բախվել են եւ այնուհետեւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 5 մ) «Գրանդ Չերոկի» մակնիշի 34 VS 248 համարանիշի եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 34MՏ539 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 51-ամյա Մ. Շ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ տուժածներ Ա. Մ.-ն եւ անձը չպարզված քաղաքացին հրաժարվել են բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազ բալոնների փականը: