Պակիստանում մահափորձ են կատարել երկրի նախագահ մամնուն Հուսեյնի որդու՝ Սալման Հուսեյնի դեմ:
Պայթյունը որոտացել է Բելուջիստանի նահանգի Հուբ քաղաքում: Ռեստորանի մոտ կայանված մոտոցիկլի մոտ տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ նախագահի որդու ավտոշարասյունը անցել է այդ մասով:
Պայթյունի հետեւանքով Սալման Հուսեյնը չի տուժել, սակայն զոհվել են երեք անցորդներ, եւս 12 մարդ վիրավորվել է, այդ թվում մի քանի ոստիկան:
Պայթյունի ալիքից կոտրվել են հարեւան խանութների ապակիները: Դեռեւս ոչ մեկն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը: