News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու հարցում պետք է զգուշություն ցուցաբերել։ Այս մասին մայիսի 25-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ ստուգումները չեն սահմանափակվում միայն ֆինանսական հաշիվներով։ «Ամեն տեսակի ստուգումներ կան։ Այնպես չէ, որ միայն հաշվետվությունը ստուգեցին եւ վերջ։ Մենք արդյունքները կներկայացնենք վարչապետին, հետո դրանք կհրապարակվեն։ Որոշ տվյալներ արդեն կան, սակայն դեռ քննարկվում են։ Շտապել պետք չէ»,- ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու եւ օրենքի առաջ գործարարի ունեցած պարտավորությունների կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ