News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանը 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Գրիգոր Սարգսյանը հիշյալ ժամանակահատվածում` տարբեր օրերի, ԴԱՀԿ ծառայությունում հանդիպել է իր կատարողական վարույթներով անցնող վեց պարտապանների հետ, նրանցից ստացել է բռնագանձման ենթակա զգալի չափերի գումարներ, լրացրել և պարտապաններին է տվել վճարման փաստ հանդիսացող անդորրագրեր, սակայն իր վստահությանը հանձնված գումարները օրենքով սահմանված կարգով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է:

Վեց դրվագով շուրջ 700 հազ. ՀՀ դրամի չափով` յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ