News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-29 կկայանա «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության եւ սեյսմակայուն շինարարության արդի հիմնախնդիրները» երիտասարդ գիտնականների II  միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի բացումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում 26 մայիսի 2015թ. Ժամը 10:00:    27, 28, 29 գիտաժողովը կշարունակվի Ծաղկաձորում:

Գիտաժողովի նպատակն է ծանոթացնել երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին եւ ուսանողներին երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության եւ երկրաֆիզիկական սարքաշինության նորագույն ձեռքբերումներին:

Կազմակերպական կոմիտեի հրավերով գիտաժողովի ժամանակ ելույթ են ունենալու հայ եւ արտասահմանյան ականավոր գիտնականներ: Գիտաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսված են թեմատիկ քննարկումներ, սեմինարներ, տեխնիկական եւ մշակութային էքսկուրսիաներ:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի, Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի աջակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ