News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւան. Beeline-ը եւ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Beeline-ի տրամադրած միջոցների օգնությամբ կթվայանցվեն հին ձեռագրեր եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ կիրականացվեն ձեռագիր եւ տպագիր ժառանգության վերականգնմանն ուղղված աշխատանքներ։   

Իրականացված աշխատանքների արդյունքում ձեռագրերի թվայնացված տարբերակները կտեղադրվեն Մատենադարանի պաշտոնական կայքում եւ ընթերցասարհի ներքին ցանցում, որն   էլ ավելի կընդլայնի  գիտական  տեղեկատվության տարածումը՝ հնարավորություն ընձեռելով գիտնականներին ազատ օգտվել դրանցից՝ անկախ նրանց գտնելու վայրից։  

«Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնական գործառույթներն են ձեռագրական գանձերի, արժեքավոր վավերագրերի, հնատիպ գրքերի պահպանությունը, վերականգնումը, գիտական շրջանառության ապահովումն ու հանրահռչակումը: Այս գործի մեջ են ներգրավված Մատենադարանի հիմնական ուժերն ու ռեսուրսները, անընդհատ թարմացվում է տեխնիկական զինանոցը եւ ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ: Այս գործընթացի մեջ ներգրավված են մեր բարերարներն ու գործընկերները, որոնցից է Beeline-ը: Համատեղ մշակված բարեգործական այս ծրագիրը թիրախային է` այն նպատակ ունի ճապոնական վերականգնողական նյութերով, որոնք ամենաորակյալն են համարվում աշխարհում, վերականգնել մեր մեծադիր ձեռագրերն ու առանձնակի կարեւորություն ներկայացնող հնագույն վավերագրերը: Հուսով ենք, որ մեր համագործակցությունն այս ասպարեզում կլինի շարունակական, եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր նոր բարերարներին», - նշեց Մատենադարանի տնօրենի խորհրդական՝ ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի եւ թանգարանային կառավարման գծով Արա Խզմալյանը։

«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման եւ թվային ռեսուրսների ստեղծման  հնարավոր չէ պատկերացնել գրավոր ժառանգության պահպանման արդի համակարգը։ Անփոխարինելի է Մատենադարանի դերն ու նշանակությունը երկրի գիտական մտքի  զարգացման, ինչպես նաեւ պատմամշակույթային ժառանգության պահպանման ու փոխանցման գործում։ Առավել քան համոզված եմ, որ այս ծրագրի օգնությամբ Beeline-ին կհաջողվի մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը եւ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող մարդու հասանելի դարձնել այս կարեւոր փաստաթղթերը եւ ձեռագրերը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է նաեւ «Մատենադարանի մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ փաստաթղթերի եւ հնատիպ գրքերի կոնսերվացման ու գիտատեխնիկական մշակման» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ։ Ընկերության տրամադրած միջոցներն ուղղվել են նաեւ նշված ծրագրի շրջանակում բացահայտված հարյուրավոր վնասված նմուշների վերականգնմանը, որից հետո տասնյակ ձեռագրեր թվայնացվել են եւ զետեղվել Մատենադարանի ներքին ցանցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ