News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին, 31-ին, ինչպես նաեւ հունիսի 9-ին եւ 10-ին, ժամը 19:00–ին,  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կներկայացվի «Զույգ Արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացումը (սցենարի եւ բեմադրության հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան, երաժշտությունը՝ 4-րդ դարից մինչեւ 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորների):

«Զույգ Արեգակներ» բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործին: Գրիգոր Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն եւ գունային պլաստիկան, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզու՝ Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի եւ Աշոտ Արիյանի երաժշտության ուղեկցությամբ:

«Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի, ինչպես նաեւ «Հրայր եւ Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի իրականացման համար «Բալետ2021» հիմնադրամը 8-ամսյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից եւ Իսրայելից հրավիրել է ութ արտիստի: «Զույգ Արեգակներ»-ի առաջին չորս ներկայացումներին գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի  եւ Շտուտգարդի բալետային թատրոնների առաջատար մենապարողները:

Տպել
Ամենաշատ