Հայաստանի ՔԿՀ-ներում մեկ տարվա ընթացքում անցկացվել է 10 ծառայողական քննություն։ Այդ մասին ասված է Արդարադատության նախարարության՝ 2014թ. ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվության մեջ։
Աղբյուրի համաձայն՝ նշված ժամանակահատվածում հարուցվել է 2 վարչական վարույթ։ Ծառայողական ստուգումների արդյունքում նախարարի հրամանով ՔԿՀ 16 աշխատակիցներ կարգապահական տույժի են ենթարկվել։
Արդարադատության նախարարի հրամանով ՔԿՀ-ներում անցկացվել է 2 պլանային ստուգում։