News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իշխանությունները սև ցուցակ ունեն, որում հայտնվել են «Հիմնադիր խորհրդարանին» սատարող ու ապօրինի ռեժիմի դեմ պայքարող սփյուռքահայերը:  Այս մասին այսօր՝մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը՝ հիշեցնելով,  որ օրերս Հայաստանի իշխանությունները թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել  «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր,  «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին:

«Յուրաքանչյուր հայ իրավունք ունի ակտիվորեն հետաքրքրվել և զբաղվել հայրենիքի ներքին հարցերով, սակայն, ռեժիմն արգելում է նրանց դա անել և վստահ եմ, որ չի մարսելու: Այժմ կապի մեջ ենք Շանթի հետ, նրա հետ կապված միջադեպը  սփյուռքահայերի համար պետք է կոնսոլիդացիայի ազդակ  լինի:  Ոսկերչյանը մենակ չէ, կարծում եմ, չի բացառվում, որ Շանթը շուտով  կրկին կցանկանա վերադառնալ, և այդ ժամանակ ռեժիմը չի համարձակվի հեռացնել նրան»,- ասաց Սեֆիլյանը:

ԱԱԾ-ի պարզաբանումը, թե Շանթ Ոսկերչյանը Եվրոպայում Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող գործունեությամբ է զբաղվել, և այդ պատճառով նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան, Սեֆիլյանն անհեթեթ անվանեց.. «Անհեթեթ հայտարարություններ են անում:  Ֆրանսիայի քաղաքացու  նկատմամբ այդպիսի  մեղադրանքներ հնչեցնելը անուղղակիորեն ուղղված է նաև Ֆրանսիային, քանի որ պետությունն իր քաղաքացուն թույլ է տվել Ֆրանսիայում զբաղվել Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող գործունեությամբ»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ