News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի հյուսիսում՝ Ստեփանավան քաղաքի  մոտակայքում գտնվող օդանավակայանը կարող է գործարկվել մինչեւ 2015թ. վերջը։ Այս մասին մայիսի 25-ին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝  խորհրդարանում ներկայացնելով 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը։

Ստեփանավանում վերականգնողական աշխատանքների վրա արդեն աշխատում է հատուկ անձնակազմ։

Տերտերյանը նշեց, որ վերանորոգումը տարվում է ռուս գործընկերների հետ համատեղ՝ հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման շրջանակներում։ Ակնկալվում է, որ կենտրոնը միջազգային  նշանակություն կստանա արտակարգ իրավիճակների արագ արձագանքման համար։ «Իսկ Կապանի օդանավակայանի գործարկումը կօգնի ընդլայնել ծածկույթը դեպի հանրապետության հարավ։ Այստեղ իհարկե դեռ վաղ է կոնկրետ վերականգման ժամկետներ նշել։ Օդանավակայանները կարող են ընդունել նաեւ քաղաքացիական ավիացիան»,- հավելեց փոխնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ