Հայաստանը հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի մայիսի 22-ի ամփոփիչ հռչակագրում հիշատակվել է Լեռնային Ղարաբաղը:
Այդ փաստաթուղթն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին: «Մենք բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Այն պետք է հավասարների երկխոսություն ստեղծի եւ վստահության մթնոլորտ ձեւավորի: Վերջինս ստեղծվում է այդ թվում նաեւ հրադադարի համաձայնագրի պայմանները պահպանելու արդյունքում: Այն ամենը, ինչը կնպաստի այդ խնդիրների լուծմանը, ինձ համար ընդունելի է»,- նշել է նախարարը: