News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջաննների իրավասության դատարանում հայտարարեց Հայկ Կյուրեղյանը, որը դատարանին չհարգելու պատճառով 10 ժամով դատական նիստերից հեռացվելուց հետո, առաջին անգամ բերվեց դատարան:

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանին ցուցմունք տալու նպատակով էին բերել դատարան, որից հետո նրան նորից հեռացրին դատական նիստերից:

«Ինձ հասկանալի չէ մեղադրանքում նշած այն կետը, որ ես մեքենայի վրա բարձրանալով փորձել եմ առանձնանալ հասարակությունից եւ իմ գերակայությունը ցույց տալ: Ու՞մ հանդեպ եմ ուզել ցույց տալ, եւ արդյոք մեր Սահմանադրությամ մեջ կա կետ, որ գերակայության համար մեղադրանք է առաջադրվում»,-ասաց Հայկ Կյուրեղյանը դիմելով՝ մեղադրող Հարություն Սարգսյանին, որը վստահեցրեց, որ Կյուրեղյանի առաջադրված մեղադրանքն օրենքի սահմաններում է:

Հայկ Կյուրեղյանը եւս մեկ անգամ նշեց, որ իր գործողություններն ուղղված էին ոչ թե հասարկության, այլ ոստիկանության դեմ:

Հայկ Կյուրեղյանի կրակոցներից տուժած ոստիկանները հարց ուղղեցին նրան, թե արդյոք իր արարքը նախօրոք պլանավորված է եղել, թե այդ պահին է որոշել, ինչին Հայկ Կյուրեղյանը պատասխանեց, որ դա նախօրոք պլանավարված էր եւ դրանով նա իր բողոքն էր արտահայտում Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավարության դեմ:

«Ես այդ օրն արդարության  համար դուրս եկածների համար եմ նման բան արել, եւ եթե ոստիկանները փորձեն խանգարել արդարության համար պայքարողներին, ես նորից  պատրաստ եմ նրանց ճակատից կրակել եւ նույնիսկ ատոմային ռումբ պայթեցնել»,-ասաց նա:

Հայկ Կյուրեղյանը ինչպես միշտ այսօր էլ ոտքի չկանգնեց դատարանում եւ հայտարարեց, որ հրաժարվում է իրեն տրամադրված հանրային պաշտպանից։

Դատավորը նիստերի դահլիճից հեռացրեց նրա համակիրներին նիստը խանգարելու պատճառաբանութամբ, միայն լրագրողներին թույլատրեց ներկա գտնվել, սակայն ավելի ուշ նույն պատճառով հեռացրեց նաեւ Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Նելլի Հարությունյանին։

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ