News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 25-ին Գյումրիում այցելել է «Անուշարան» ընկերություն, որտեղ ծանոթացել է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության գործունեությանը, իրականացված ներդրումների արդյունքում ընդլայնված արտադրատեսականուն եւ զարգացման ծրագրերին:

Նախագահին ներկայացվել են ֆաբրիկայի արտադրության հիմնական ճյուղերը՝ շաքարային հրուշակեղենը (23 անվանատեսակ) եւ ալրային հրուշակեղենը (65 անվանատեսակ): Նշվել է, որ ընկերության արտադրանքն առաջին անգամ թողարկվել է 2014թ. 3-րդ եռամսյակում եւ իրացվում է ներքին շուկայում: 2015-2016թթ. ընթացքում ընկերության զարգացման ծրագրերով նախատեսվում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ կազմակերպելով մանկական սննդի արտադրություն, ավելացնելով արտադրանքի տեսականին եւ ծավալները: Պատասխանատուների հավաստմամբ, արտադրանքի արտահանման նպատակով, ընկերությունը բանակցություններ է վարում ռուսաստանյան մի շարք կազմակերպությունների հետ, եւ արդեն կնքվել է պայմանագիր ս.թ. սեպտեմբերին ՌԴ շուկա շաքարային արտադրանք արտահանելու համար: Գյումրու «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայում ներկայումս աշխատում է շուրջ 100 մարդ՝ 80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Գյումրիում նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ ցանցային եւ հաղորդակցության սարքավորումներ նախագծող եւ արտադրող «Դ-Լինկ ինթերնեշնլ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ