News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մշտապես անցկացվում են զորքերի մարտունակության աստիճանի բարձրացմանը միտված տարաբնույթ զորավարժանքներ:

Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանի ղեկավարությամբ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է գումարտակի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներից մեկը ուժեղացված էր տանկային եւ հրետանու միջոցներով: Զորավարժության թեման` հանդիպակաց մարտի վարումը, մանրազննին կերպով մշակվել էր վարժանքից առաջ, իսկ մասնակիցները երեք օր շարունակ մարտական պայմաններին առավել մոտեցված իրավիճակում լուծել են առաջադրված խնդիրները:

Զորավարժության կրակային փուլի ընթացքում առաջադրված խնդիրը` գրոհով ջախջախել պայմանական հակառակորդին կարճ ժամկետում, տիրապետել նախաձեռնությանը եւ ստեղծել պայմաններ հետագա գործողությունների համար, հաջողությամբ կատարվել է ըստ նախապես մշակված պլանի:

Մայիսի 22-ին էլ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է գնդի կազմով մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժությանը ներգրավված էին հյուսիսարեւելյան ուղղության` հակառակորդի հետ անմիջական շփման գծի անվտանգությունն ապահովող զորամասի պայմանագրային զինծառայողները: Գնդապետ Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները` մարտական հաշվարկները, տարիներ շարունակ շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում սահմանագոտում: Պայմանագրայինների մարտունակության աստիճանը բարձրացնելուն միտված այս զորավարժության մեկնարկը տրվել էր մայիսի 3-ին, երբ ստորաբաժանումը բերվել էր մարտական պատրաստության բարձր վիճակի եւ բացազատվել էր նախանշված վայրում:

ՀՀ ՊՆ 2-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժությանը հետեւել եւ մասնակցող ստորաբաժանումների գործողություններն ու մարտունակության աստիճանը տեղում գնահատել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Զորավարժության ընթացքում կիրառվել են հարձակողական մարտի տարաբնույթ տարրեր: Մասնավորապես, իրականացվել է հարձակման անցած ուժերի վերադասավորում, նոր բնագծերում կրակային դիրքեր են զբաղեցրել հրետանային եւ մոտոհրաձգային ստորաբաժանումները: Առաջադրված եւ զորավարժության պլանով նախատեսված բոլոր խնդիրներն իրականացվել են եւ արժանացել են բարձր գնահատականի:

Մարտավարական զորավարժության ամփոփիչ` կրակային փուլի ավարտին ներգրավված ստորաբաժանումները վերադարձել են մշտական տեղակայման վայր եւ ստանձնել շուրջօրյա մարտական հերթապահությունը: 

Մայիսի 23-ին զորավարժարանում անցկացվել է ՀՀ ՊՆ 3-րդ ԲԿ ստորաբաժանումների ներգրավմամբ` գումարտակի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ, որը ղեկավարել է ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: 

Այս օրերին Բաղրամյան զորավարժարանում ճամբարային հավաքներ եւ մարտական հրաձգության գործնական դասընթացներ են անցկացնում ՀՀ ՊՆ 3-րդ ԲԿ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները:

Մայիսի 30-ից հունիսի 6-ը էլ Բաղրամյան զորավարժարանում եռաստիճան մարտավարական զորավարժություն կանցկացնեն ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ ստորաբաժանումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ