News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին ՀՀ Կոտայքի մարզում մոլեգնած մրրիկից 3 հովիվ է վիրավորվել։ Տղամարդիկ բլրի գագաթին անասուններ արածեցնելիս նկատել են մոտեցող ոլորապտույտ քամին։ Մրրիկը հասել է տղամարդկանց այն պահին,  երբ նրանք նստել են մեքենան եւ օդ բարձրացնելով մեքենան՝ նետել է ցած։ Դրա հետեւանքով հովիվներից երկուսը դուրս են նետվել մեքենայից, իսկ երրորդ հովիվը մեքենայով գլորվել է բլրից ցած։ Նրանք բոլորը տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին հիվանդանոցից, տղամարդիկ Գեղաշեն գյուղի բնակիչներ են։

«Հատկապես տուժել է մեքենայով բլրից գլորված 44-ամյա Աշոտ Ղարիբյանը։ Հիվանդի մոտ ախտորոշել են գլխի վնասվածքներ, կապտուկներ, ողնաշարի պարանոցային ողի կոտրվածք, որը հանգեցրել է վերջույթների կաթվածի, կողերի կոտրվածքի, ուժեղ ներքին արյունահոսության։ Բժիշկները ստիպված են եղել հեռացնել տղամարդու փայծաղը»,- հայտնել են հիվանդանոցից։

Նյարդավիրաբուժական միջամտության անհրաժեշտության պատճառով Ղարիբյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից NEWS.am-ին տեղեկացրին, որ այս պահին տղամարդու վիճակը գնահատվում է ծանր։ Նրան միացրել են արհեստական շնչառության ապարատին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ