News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լուրերն այն մասին, թե ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը Ucom ընկերության սեփականատերն է հանդիսանում, չեն համոզել իրեն՝ Խաչատրյանին։ «Ինչի՞ վրա են հիմնված այդ լուրերը։ Ենթադրությունների՞։ Ենթադրել կարելի է ինչ ուզես»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը։

Հարցին, թե ինչու են պետական հաստատություններում բացառապես Ucom կապից օգտվում, Խաչատրյանը պատասխանեց. «Իրենք են ընտրում։ Իսկ ո՞վ պետք է ընտրի, ե՞ս պետք է ընտրեմ եւ անցկացնեմ։ Իսկ դուք նայեք, թե որքան են տնտեսել պետական հաստատությունները այդ կապից օգտվելիս։ Այստեղ կարեւոր չէ, թե դա Ucom-ն է, թե ուրիշ այլ ընկերությունը»,- նշեց Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ