News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Bus Hound-ը՝ բրիտանական առաջին ավտոբուսը, որն էներգիա է ստանում կովի գոմաղբի վերամշակման հաշվին, ուղեւորատար ավտոբուսների արագության ռեկորդ է սահմանել: Բեդֆորդշիրում փորձարկման ժամանակ ավտոբուսը մինչեւ 123.5 կմ/ժ արագություն է զարգացրել: Այս մասին գրում է Gizmodo-ն:

Ավտոբուսն աշխատում է բիոմեթանով, որը ստացվում է բիոռեակտորում մանրէներով գոմաղբի վերամշակման ճանապարհով: Արդյունքում սեղմված գազ է ստացվում, որը քիչ է տարբերվում բնական գազից:

Բիոմեթանն էներգիայի «կանաչ» աղբյուր է համարվում ոչ միայն այն պատճառով, որ թույլ է տալիս մեքենան գործի գցել առանց բենզինի կամ բնական գազի: Նոր տեխնոլոգիան նաեւ այրում է մեթանը, որը հակառակ դեպքում մթնոլորտ ջերմոցային գազ կարտանետեր:

Ըստ Lenta-ի, գործարանային 90 կմ/ժ արագության սահմանափակումը հաղթահարելու համար Reading Buses-ը (փոխադրող ընկերություն) հանել է սահմանափակող սարքը եւ որոշ փոփոխություններ կատարել մեքենայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ