Volkswagen ընկերությունը պատրաստվում է նոր սերնդի Golf GTI-ը 300 ուժանոց դարձնել: Այս մասին տեղեկացնում է Automobile պարբերականը:
Գերմանական ավտոարտադրողը հաջորդ Golf GTI-ի համար շարժիչի երեք տարբերակ է դիտարկում: Սակայն վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել, իսկ Volkswagen-ն ամերիկյան շուկայի համար դիտարկում է նաեւ 2.5 կամ 3.0 V6 շարժիչների տարբերակը:
Ըստ Motor-ի, Golf GTI-ը բազմաթիվ ժամանակակից անվտանգության համակարգեր եւ էլեկտրոնային օգնականներ կունենա, որոնք կաշխատեն շրջակայքին հետեւող խցիկների օգնությամբ: Բացի այդ, մոդելը կարող է ձայնով եւ ժեստերով կառավարվող մուլտիմեդիայի համակարգ ունենալ, սենսորային էկրան եւ Apple CarPlay-ի ու Android Auto-ի միջոցով սմարթֆոնով ինտեգրացիայի հնարավորություն: